Մեր տունը մեր գլխին քանդեցինք,
մեր սիրտը մեր ձեռքով հանեցինք,
աշխարհի երթի հետևից
էլի՛ որբի պես նայեցինք:
Մեր հացով աշխարհը կշտացավ,
մեր հացը մեր բկում քարացավ,
մեր հողը մեր վարքից նեղացավ,
մեր բարքը ավելի դառնացավ։
Տվել ենք աշխարհին տերեր՝
մի տիրոջ կարոտ մնացել,
մեր ձեռքով մեր աչքը հանել՝
ուրիշի աչքին ենք նախանձել:
Լեռնիկ Հակոբյան